Դարձիր անդրէն, եւ ասասցես ցԵզեկիա ցառաջնորդ ժողովրդեան իմոյ. Այսպէս ասէ Տէր Աստուած Դաւթի հօր քո. Լուայ աղօթից քոց եւ տեսի զարտասուս քո. ահա ես բժշկեցից զքեզ, եւ յաւուրն երրորդի ելցես ի տուն Տեառն.
եւ ասէ. Եթէ լսելով լուիցես ձայնի Տեառն Աստուծոյ քում, եւ զհաճոյս առաջի նորա արասցես, եւ ունկնդիր լիցիս պատուիրանաց նորա, եւ պահեսցես զամենայն իրաւունս նորա, զամենայն զախտն զոր ածի ի վերայ Եգիպտացւոցն, ոչ ածից ի վերայ քո. զի ես եմ Տէր որ բժշկեմ զքեզ։