Եւ ասէ ցիս Տէր. Որդի մարդոյ, դիր ի սրտի քում, եւ տես աչօք քովք, եւ լուր ականջօք քովք զամենայն ինչ զոր ես ընդ քեզ խօսեցայց, ըստ ամենայն հրամանաց տանդ Տեառն եւ ըստ ամենայն իրաւանց դորա. եւ կարգեսցես ի սրտի քում զմուտ տանդ ըստ ամենայն ելից դորա եւ ըստ ամենայն սրբութեանցն։
Վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Աստուած՝՝. Ամենայն որդի օտարածին՝ անթլփատ սրտիւ եւ անթլփատ մարմնով՝ մի՛ մտցէ ի սրբութիւնս իմ յամենայն որդւոց այլազգեացն որ իցեն ի տանդ Իսրայելի։
Ասէ ցնա Յիսուս. Մի՛ մերձենար յիս, զի չեւ եւս ելեալ եմ առ Հայր իմ. այլ երթ դու առ եղբարսն իմ, եւ ասա ցնոսա. Ելանեմ ես առ Հայրն իմ եւ առ Հայր ձեր, եւ Աստուածն իմ եւ Աստուած ձեր։