քո է, Տէր, մեծութիւն եւ զօրութիւն եւ պարծանք եւ յաղթութիւն եւ կարողութիւն. վասն զի դու ամենեցուն որք են յերկինս եւ ի վերայ երկրի՝ տիրես. յերեսաց քոց դողան ամենայն թագաւորք եւ ազգք՝՝։
Եւ ասէ ցնա Մովսէս. Այժմ իբրեւ ելից ըստ քաղաքս՝ ձգեցից զձեռս իմ առ Աստուած, եւ ձայնքն դադարեսցեն, եւ կարկուտն եւ անձրեւ ոչ եւս լիցի. զի ծանիցես թէ Տեառն է երկիր։
Կանգնեաց եւ կաս զնոսա, դուստր Սիոնի, զի զեղջեւրս քո արարից երկաթիս, եւ զկճղակս քո պղնձիս, եւ մանրեսցես զժողովուրդս բազումս, եւ փշրեսցես նոքօք զազգս. եւ մատուսցես Տեառն զբազմութիւն նոցա, եւ զզօրութիւն նոցա Տեառն՝՝ ամենայն երկրի։