8 Գթած եւ ողորմած է Տէր, երկայնամիտ եւ բազումողորմ։
Եւ ասէ Աբրամ ցարքայն Սոդոմացւոց. Ձգեմ զձեռն իմ առ Աստուած Բարձրեալ որ արար զերկինս եւ զերկիր,
Տեղասցէ ի վերայ մեղաւորաց որոգայթ, հուր եւ ծծումբ. այսմրրիկ բաժին բաժակի նոցա։
Ելանէին յերկինս եւ իջանէին յանդունդս, եւ անձինք նոցա յանձինս իւրեանց՝՝ մաշեցան։
Մինչեւ յե՞րբ դնեմ զխորհուրդս յանձն իմ, եւ ցաւք սրտի իմոյ զաւուրս։
Արդ ընդէ՞ր տրտում ես, անձն իմ, կամ ընդէ՞ր խռովես զիս. յուսա առ Աստուած, խոստովանեա նմա, փրկիչ երեսաց իմոց Աստուած է։
Փրկեա զիս յայնցանէ ոյք գործեն զանօրէնութիւն, յարանց արիւնահեղաց ապրեցո զիս։
Վասն զի լաւ է ինձ ողորմութիւն քո քան զկեանս իմ, եւ շրթունք իմ գովեսցեն զքեզ։
Գիտասջիր զի մոխիր է սիրտ նոցա, եւ մոլորեալ են. եւ ոչ ոք ի նոցանէ կարէ փրկել զանձինս նոցա. տեսէք եւ ոչ ասացէք թէ՝ Խաբէութիւն է ի ձեռս ձեր։՝՝
Եւ եթէ աջ ձեռն քո գայթակղեցուցանէ զքեզ, հատ զնա եւ ընկեա ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամոց քոց կորիցէ, եւ մի՛ ամենայն մարմինդ քո արկանիցի ի գեհեն։
Զի ամբարձից յերկինս զձեռս իմ, եւ երդուայց յաջ իմ՝՝, եւ ասացից. Կենդանի եմ ես յաւիտեանս.