6 Թաքուցին ամբարտաւանք որոգայթ ինձ. լարս ձգեցին որոգայթ ոտից իմոց, շուրջ զշաւղօք իմովք եդին ինձ գայթակղութիւն։
Ահա այս է մասն ճանապարհի նորա. եւ տակաւին զշիթս բանից նորա լուիցուք նովաւ.՝՝ զզօրութիւն որոտման նորա ո՞ գիտէ՝ յորժամ առնիցէ։
Ո՞վ է որ ծածկէ ի քէն զխորհուրդ՝ խնայեալ ի բանս՝ կարծիցէ թագուցանել. ո՞ պատմեսցէ ինձ՝՝ զոր ոչ գիտէի, զմեծամեծս եւ զզարմանալիս՝ որոց ոչ էի խելամուտ։
Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ՝ Ոչ գոյ Աստուած. ապականեցան եւ պղծեցան յանօրէնութեան իւրեանց, եւ ոչ ոք է որ առնէ զբարի։
Ես ասացի, Տէր, ողորմեա ինձ, բժշկեա զանձն իմ, ես մեղայ քեզ։
Երեք են՝ զորս անհնար է ինձ իմանալ, եւ զչորրորդն ոչ ճանաչեմ.
Ո՜վ խորք մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեանն Աստուծոյ, ո՜րպէս առանց քննելոյ են դատաստանք նորա, եւ առանց զննելոյ են ճանապարհք նորա։