Զի ոչ եթէ այս տուն իմ է ընդ հզօրին Աստուծոյ.՝՝ ուխտ յաւիտենական եդ ինձ, պատրաստական յամենայն ժամանակի պահել, զի ամենայն փրկութիւն իմ եւ ամենայն կամք իմ Տէր։
ծառայեցէք Տեառն ուրախութեամբ. մտէք առաջի նորա ցնծութեամբ, ծաներուք զի նա է Տէր Աստուած մեր. նա արար զմեզ եւ ոչ մեք էաք, մեք ժողովուրդք եւ խաշն արօտի նորա։
Ոչ պատգամաւոր ոք եւ ոչ հրեշտակ, այլ ինքնին Տէր՝՝ փրկեաց զնոսա. վասն սիրելոյ զնոսա եւ խնայելոյ ի նոսա ինքնին փրկեաց զնոսա, եւ վերացոյց զնոսա եւ բարձրացոյց զամենայն աւուրս յաւիտենից։
Զի յարեւելից մինչեւ ի մուտս արեւու փառաւորեալ է անուն իմ ի մէջ ազգաց, եւ յամենայն տեղիս մատչին խունկք անուան իմոյ եւ պատարագ սուրբ. զի մեծ է անուն իմ ի հեթանոսս, ասէ Տէր ամենակալ։
Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։
Եւ չորից կենդանեացն էին միոյ միոյ ի նոցանէ վեց թեւք շուրջանակի, եւ ի ներքոյ լի էին աչօք, եւ ոչ հանգչէին ոչ զտիւ եւ ոչ զգիշեր յասելոյ. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ, Սուրբ՝՝, Տէր Աստուած Ամենակալ, որ էն եւ ես եւ որ գալոց ես՝՝։
Եւ օրհնէին երգս նորս եւ ասէին. Արժանի ես առնուլ զգիրդ եւ բանալ զկնիք դորա, զի զենար եւ գնեցեր զմեզ Աստուծոյ արեամբդ քով յամենայն ազգաց եւ ի լեզուաց եւ ի ժողովոց հեթանոսաց՝՝։