7 Հարքն մեր յԵգիպտոս ոչ իմացան զսքանչելիս քո, եւ ոչ յիշեցին զբազում ողորմութիւնս քո. բարկացուցին զքեզ յանցանելն իւրեանց ընդ ծով Կարմիր.
Եւ հաստատեցից զուխտ իմ ընդ իս եւ ընդ քեզ, եւ ի մէջ զաւակի քո յետ քո յազգս իւրեանց յուխտ յաւիտենական, լինել քեզ Աստուած եւ զաւակի քում յետ քո։
Ոչ եդի առաջի աչաց իմոց իրս անիրաւութեան, ոյք առնէին զուրացութիւն՝ ատեցի, ոչ մերձեցաւ առ իս։
Մատուցէք Տեառն, տոհմք ազանց, մատուցէք Տեառն զփառս եւ զպատիւ։
Ես եմ Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէն Եգիպտացւոց ի տանէ ծառայութեան։
Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ, Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի. զարդարութիւն ուսարուք, բնակիչք երկրի, զի կարկեցաւ ամպարիշտն.
Եւ ո՞վ ոք ոչ երկիցէ եւ փառաւորեսցէ զսուրբ անուն՝՝ քո. զի դու միայն ես սուրբ, եւ արժանի երկրպագելոյ,՝՝ զի ամենայն հեթանոսք եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի քո, Տէր, յորժամ արդարութիւն քո յայտնեսցի՝՝։