17 Առաքեաց առաջի նոցա այր, ի ծառայութիւն վաճառեցաւ Յովսէփ։
զի էին նոքա թուով սակաւ, նուազք եւ պանդուխտք ի նմա.
Բնակեալդ ի Լիբանան, ամրացեալդ ի մէջ մայրից, հեծեծեսցես ի հասանել քեզ ցաւոց եւ երկանց իբրեւ ծննդականի։
Արդ արսինն յերկինս ծանեաւ զժամանակ իւր, տատրակ եւ ծիծառն թռչունք վայրի պահեցին զժամանակս մտից՝՝ իւրեանց, եւ ժողովուրդ իմ ոչ ծանեաւ զիրաւունս Տեառն։
Ի շառաւիղս նորա բնակեցին ամենայն թռչունք երկնից, եւ ի ներքոյ ոստոցն նորա ծնան ամենայն գազանք դաշտի, եւ ընդ հովանեաւ նորա բնակեցին ամենայն բազմութիւնք ազգաց։
եւ արագիլ, եւ քարադր, եւ որ ինչ նման իցէ նոցա, եւ յոպոպ, եւ չիղջ։
Եթէ բարձրասցիս իբրեւ զարծուի, եւ եթէ ի մէջ աստեղաց դիցես զբոյն քո, եւ անտի իջուցից զքեզ, ասէ Տէր։
որ փոքր է քան զամենայն սերմանիս, եւ յորժամ աճիցէ, մեծ է քան զամենայն բանջարս, եւ լինի ծառ մինչեւ գալ թռչնոց երկնից եւ հանգչել յոստս նորա։