Եւ թէ՝՝ որդի սիրելի՞ իցէ իմ Եփրեմ, մանո՞ւկ գրգանաց, փոխանակ զի բանք իմ են ի նմա, յիշելով յիշեցից զնա միւսանգամ. վասն այնորիկ փութացայ յաղագս նորա՝՝, ողորմելով ողորմեցայց նմա, ասէ Տէր։
Լալով ելին, եւ մխիթարութեամբ ածից զնոսա՝ հանգուցանել ի վերայ ջուրց վտակաց ընդ ճանապարհ ուղիղ, եւ մի՛ մոլորեսցին ի նմա. զի եղէ Իսրայելի ի հայր, եւ Եփրեմ անդրանիկ իմ է։
Եւ ես՝ մինչդեռ էին յերկրի թշնամեաց իւրեանց, ոչ անտես արարի զնոսա, եւ ոչ տաղտկացայ նոքօք առ ի սատակելոյ զնոսա՝ ցրել զուխտ իմ որ ընդ նոսա. զի ես եմ Տէր Աստուած նոցա.
Ասէ ցնա Յիսուս. Մի՛ մերձենար յիս, զի չեւ եւս ելեալ եմ առ Հայր իմ. այլ երթ դու առ եղբարսն իմ, եւ ասա ցնոսա. Ելանեմ ես առ Հայրն իմ եւ առ Հայր ձեր, եւ Աստուածն իմ եւ Աստուած ձեր։