եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ քաւեսցես եւ արասցես. եւ տացես առն ըստ ամենայն ճանապարհաց իւրոց, որպէս եւ գիտիցես զսիրտ նորա. զի դու միայն գիտես զսիրտ ամենայն որդւոց մարդկան.
եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ արասցես ըստ ամենայնի զոր եւ կարդասցէ առ քեզ օտարոտին. զի ծանիցեն ամենայն ազգք երկրի զանուն քո. եւ երկիցեն ի քէն որպէս եւ ժողովուրդ քո Իսրայէլ. եւ ծանիցեն զի անուն քո կոչեցեալ է ի վերայ տանս զոր շինեցի։
Արդ հայեաց ի սրբոյ բնակութենէ քումմէ յերկնից, եւ օրհնեա զժողովուրդ քո զԻսրայէլ, եւ զերկիրն զոր ետուր նոցա. որպէս երդուար հարցն մերոց, տալ մեզ զերկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր։