32 Արդ, որդեակ, լուր ինձ. եւ երանելի են՝ որ զճանապարհս իմ պահեսցեն։
Զի պահեցի զճանապարհս Տեառն, եւ ոչ ամբարշտեցայ յԱստուծոյ իմմէ։
Կորուստ եւ մահ ասացին. Լուաք զփառաւորութենէ նորա։
Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, ասասցէ Իսրայէլ.
Ոչ գտցի առաջնորդ ազգի անօրինի՝՝, իսկ որ պահէ զօրէնս՝ երանելի է։
Երանեալ է այր որ եգիտ զիմաստութիւն, եւ մահկանացու՝ որ ետես զհանճար։
Փայտ կենաց է ամենեցուն որ պատսպարին ի նա, եւ որ յենուն ի նա իբրեւ ի Տէր հաստատութեամբ։
Արդ, որդեակ, լուր ինձ, եւ մի՛ ապախտ առներ զբանս իմ։
Արդ, որդեակ, լուր ինձ, եւ անսա բանից բերանոյ իմոյ։
Եւ նա ասէ. Նա երանի այնոցիկ է, որ լսեն զբանն Աստուծոյ եւ պահիցեն։