25 Աչք քո ուղիղ հայեսցին, եւ արտեւանունք քո արդար ակնարկեսցեն։
Ուխտ եդի ընդ աչս իմ եւ ոչ հայեցաւ ի կոյս։
Սիրտ անմտի կարօտ է հանճարոյ.՝՝ այր իմաստուն ուղղորդ գնայ։
Այր ամպարիշտ՝ յանդգնութեամբ հարկանի ի դիմի, իսկ ուղիղն ինքնին իմանայ զճանապարհս իւր։
Աչք քո իբրեւ տեսանիցեն զկին օտար, բերան քո յայնժամ խօսեսցի զթեւրս.
Եթէ հաստատեսցես զակն քո ի վերայ նորա, ոչ ուրեք երեւի, զի հանդերձեալ է նորա իւր թեւս որպէս զարծուոյ, եւ դառնայ ի տուն նահապետի իւրոյ։՝՝
Ի բաց արա ի քէն զբերան կամակոր, եւ զշրթունս անիրաւս մերժեա ի քէն։
Զշաւիղս ուղիղս արասցես ոտից քոց, եւ զճանապարհս քո ուղղեսցես։
Ճրագ մարմնոյ ակն է. եթէ ակն քո առատ է, ամենայն մարմինդ լուսաւոր եղիցի։