12 Զի եթէ գնայցես՝ ոչ խափանեսցին գնացք քո, եւ եթէ ընթանայցես՝ ոչ վաստակեսցիս։
ընդարձակութիւն ի ներքոյ գնացից իմոց՝՝, եւ ոչ սասանեցան բարձք իմ։
Յայնժամ ի միտ առցես զարդարութիւն եւ զիրաւունս. եւ ուղղեսցես զամենայն շաւիղս բարութեան։
Զի գնասցես յուսով խաղաղութեան յամենայն ճանապարհս քո, եւ ոտն քո մի՛ գայթակղեսցի։
Ճանապարհք ամպարշտաց խաւարինք, եւ ոչ գիտեն զիարդ գայթակղին։
Յորժամ գնասցես՝ ընդ քեզ տարջիր, եւ ընդ քեզ եղիցի.՝՝ յորժամ ննջիցես՝ պահեսցէ զքեզ, եւ յորժամ յառնիցես՝ խօսակից իցէ քեզ։
Լալով ելին, եւ մխիթարութեամբ ածից զնոսա՝ հանգուցանել ի վերայ ջուրց վտակաց ընդ ճանապարհ ուղիղ, եւ մի՛ մոլորեսցին ի նմա. զի եղէ Իսրայելի ի հայր, եւ Եփրեմ անդրանիկ իմ է։
եւ վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան, որ գայթակղին ապստամբեալք ի բանէն յոր եւ եդան։