Եթէ ոչ լսիցէք եւ ոչ դնիցէք ի սրտի ձերում, տալ փառս անուան իմում, ասէ Տէր ամենակալ, առաքեցից ի վերայ ձեր անէծս, եւ անիծից զօրհնութիւնս ձեր, եւ նզովեցից զնա, եւ ցրուեցից զօրհնութիւնս ձեր. եւ մի՛ եղիցի ի միջի ձերում,՝՝ զի դուք ոչ եդիք ի սրտի ձերում։
եւ անէծս՝ եթէ ոչ լուիցէք պատուիրանաց Տեառն Աստուծոյ ձերոյ զոր ես պատուիրեմ ձեզ այսօր՝՝, եւ մոլորիցիք ի ճանապարհէն զոր ես պատուիրեցի ձեզ, երթալ պաշտել զաստուածս օտարս զորս ոչ ճանաչիցէք։
Արի, սրբեա զժողովուրդդ, եւ արասցես սրբել առ վաղիւ.՝՝ այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայելի. Նզովք են ի ձեզ, Իսրայէլ. ոչ կարիցէք կալ առաջի թշնամեաց ձերոց, մինչեւ բառնայցէք զնզովսն ի ձէնջ։