8 Զոր տեսին աչք քո՝ խօսեաց. մի՛ յանդուգն անկանիցիս ի մարտ, զի մի՛ յետոյ զղջանայցես։
Եւ կոչեաց Աբեններ զՅովաբ եւ ասէ. Միթէ իսպա՞ռ ուտիցէ սուր, կամ թէ ո՞չ գիտիցես զի դառնութիւն լինի վախճանն. մինչեւ ցե՞րբ ոչ ասիցես ժողովրդեանն դառնալ ի հետոց եղբարց իւրեանց։
Եւ ասէ արքայ. Կտրեցէք զմանուկն զստնդիաց զկենդանի՝ յերկուս, եւ տուք զկէսն նորա դմա, եւ զկէսն նորա նմա։
Է ճանապարհ որ թուի յաչս մարդկան թէ ուղիղ իցէ, բայց կատարած նոցա երթայ յատակս դժոխոց։
Իշխանութիւն բանից տայ սկիզբն արդարութեան. եւ առաջնորդ լինի կարօտութեան՝ հակառակութիւն եւ կռիւ։՝՝
Շրթունք անզգամի հասուցանեն զնա ի չարիս, եւ բերան նորա յանդուգն՝ մահ կոչէ ի վերայ՝՝։
Կթեա կաթն՝ եւ եղիցի եւղ. ապա եթէ կարի ճմլեսցես զպտկունսն, ելանէ արիւն. եւ եթէ ձգեսցես զբանս, ելցեն դատաստանք եւ կռիւք։՝՝
Բարի է կատարած բանից՝ քան զսկիզբն իւրեանց. բարի է երկայնամիտ՝ քան զհպարտացեալն ոգւով։
մարգարէք սուտ մարգարէանան, եւ քահանայք ծափս հարկանեն նոցա՝՝, եւ ժողովուրդ իմ սիրեաց զայն. եւ զի՞նչ գործիցէք առ յապայ։
Լեր իրաւախոհ ընդ ոսոխի քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանապարհի. գուցէ մատնիցէ զքեզ ոսոխն դատաւորի. եւ դատաւորն՝ դահճի, եւ արկանիցիս ի բանտ։