32 Յետոյ ասիցէ թէ՝ Զղջացայ ես՝՝, հայեցայ եւ ընտրեցի զխրատ։
Զի զի՞նչ է մարդ՝ զի մեծացուցեր զնա, կամ զի հայիցիս ի նա մտօք,
Ծաներուք զի սքանչելիս արար Տէր սրբոյ իւրում. եւ Տէր լուիցէ ինձ ի կարդալ իմում առ նա։
եւ եթէ թողուս զնա՝ խոպանանայ եւ մոլախոտէ ամենեւին եւ լքանի, եւ քարինք որմոց նորա յատակին։
Մինչեւ յե՞րբ անկեալ դնիս, ով վատ, ե՞րբ ի քնոյ զարթիցես։՝՝ Սակաւիկ ինչ ննջիցես, սակաւիկ ինչ նիրհիցես, սակաւիկ ինչ դադարիցես՝՝, սակաւիկ ինչ ընդգրկիցես զձեռն քո ի վերայ լանջաց քոց։
Եւ Մարիամ զամենայն զբանս զայսոսիկ պահէր եւ խելամուտ լինէր ի սրտի իւրում։
Եւ էջ ընդ նոսա եւ գնաց ի Նազարէթ, եւ էր նոցա հնազանդ. եւ մայր նորա պահէր զամենայն զբանսն ի սրտի իւրում։
Այլ այն ամենայն օրինակաւ անցանէր ընդ նոսա. բայց գրեցաւ վասն մերոյ խրատու, յորս վախճան յաւիտեանցն եհաս։
Եւ այն՝ օրինակաւ լինէր վասն մեր, զի մի՛ լիցուք ցանկացողք չարեաց, որպէս նոքայն ցանկացան։
Եւ լուեալ ամենայն Իսրայելի զարհուրեսցի, եւ ոչ եւս յաւելուցուն առնել ըստ բանին այնորիկ չարի ի միջի ձերում։
Եւ քարկոծեսցեն զնա արք քաղաքին նորա քարամբք եւ մեռցի. եւ բարձջիք զչարն ի միջոյ ձերմէ. եւ լուեալ այլոցն՝ զահի հարկանիցին։
եւ ոչ խորհեցան ի միտ առնուլ զայս. արդ ընկալցին առ յապա ժամանակս՝՝։