14 Նոյնպէս եղիցի հանճար իմաստութեան յանձին քում. զի եթէ զայն գտանիցես՝ եղիցի բարեաւ վախճան քո, եւ լոյս քո մի՛ պակասեսցէ։
Խորիսխ մեղու՝ բանք բարիք, եւ քաղցրութիւն նորա բժշկութիւն հոգւոց։
Զի եթէ եկեսցէ իմաստութիւն ի միտս քո, եւ զհանճար անձին քում բարի համարեսցիս լինել։
եւ եթէ արկցես զնոսա ի սրտի քում, եւ զուարճասցին միանգամայն ի շրթունս քո։
զի եթէ պահեսցես զնա, եղիցի զաւակ քեզ, եւ յոյս քո մի՛ մերժեսցի։՝՝
Վախճանեա զնոսա, եւ եղիցի՝՝ բան քո ինձ յուրախութիւն եւ ի ցնծութիւն սրտի իմոյ. զի կոչեցեալ է անուն քո ի վերայ իմ, Տէր Աստուած Ամենակալ։
Ասէ ցնա Յիսուս. Եթէ կամիս կատարեալ լինել, երթ վաճառեա զինչս քո եւ տուր աղքատաց. եւ ունիցիս գանձս յերկինս, եւ եկ զկնի իմ։
Իսկ որ յառեալ ի կատարեալ օրէնս ազատութեանն հայիցի եւ ի նմին կացցէ, ոչ եղեւ նա լսող մոռացութեան, այլ՝ առնելի գործոյն. նա յառնելն իւրում լիցի երանելի։