16 Եւ եթէ ընդելուզցես զշրթունս քո ընդ շրթունս իմ, միայն թէ ուղիղ իցես։՝՝
Մի՛ նախանձիցի սիրտ քո ընդ մեղաւորս, այլ յերկեւղ Տեառն կանխեսջիր զօրհանապազ.
Ունկն դիք ինձ, զի զպարկեշտս բարբառիմ, եւ բղխեմ ի շրթանց իմոց զուղղութիւնս։
Ամենայն բան տգեղ ի բերանոյ ձերմէ մի՛ ելցէ, այլ որ ինչ բարին է ի շինած պիտոյից, զի տացէ շնորհս այնոցիկ որ լսենն։
եւ զազրութիւն կամ խօսք յիմարութեան կամ խեղկատակութիւն որ ոչ վայելէ, այլ մանաւանդ գոհութիւն։
զի յայտնի արարից զնա, որպէս արժան իցէ ինձ խօսել։
քանզի բազում ինչ յանցանեմք ամենեքեան. եթէ ոք բանիւ ոչ յանցանիցէ, նա է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարել զամենայն մարմին իւր։