եւ ոչ հաճեսցի Աստուած ներել նմա. այլ յայնժամ բորբոքեսցի բարկութիւն նորա եւ նախանձ նորա ի մարդն յայն, եւ հասցեն նմա ամենայն նզովք ուխտիս այսորիկ՝ գրեալք ի գրի օրինացս այսոցիկ, եւ ջնջեսցէ Տէր զանուն նորա ի ներքոյ երկնից.
Եւ ծախեսցէ Տէր Աստուած քո զազգսն զայնոսիկ յերեսաց քոց առ սակաւ սակաւ. ոչ կարասցես սատակել զնոսա վաղվաղակի. զի մի՛ լինիցի երկիրն աւերակ, եւ՝՝ բազմանայցեն ի վերայ քո գազանք անապատի։