Եւ ասէ ցնա Յովնադաբ. Ննջեա ի մահիճս քո եւ հիւանդացիր, եւ մտցէ հայր քո տեսանել զքեզ. եւ ասասցես ցնա. Մտցէ Թամար քոյր իմ եւ տացէ ինձ խիւս. եւ արասցէ առաջի աչաց իմոց կերակուր, զի տեսից եւ կերայց ի ձեռաց նորա։
Եւ խօսեցան ընդ նմա մանկտին սննդակիցքն նորա. Այսպէս խօսեսցիս ընդ ժողովրդեանն որ խօսեցաւ ընդ քեզ եւ ասաց. Հայր քո ծանրացոյց զլուծն մեր, եւ դու թող մեզ. այսպէս ասասցես. Փոքր մատնս իմ ստուարագոյն է քան զմէջ հօր իմոյ.
Եւ դուք մի՛ լսէք մարգարէից ձերոց եւ ըղձութեանց ձերոց եւ երազոց ձերոց եւ կիւսից ձերոց եւ հաւահմայից ձերոց եւ՝՝ կախարդաց ձերոց, որք ասեն ձեզ թէ՝ Ոչ հարկիցէք արքային Բաբելացւոց.
գիտեմ զգործս քո եւ զվաստակս քո եւ զհամբերութիւն քո. եւ զի ոչ կարես բառնալ զչարսն՝՝, եւ փորձեցեր որ ասեն զինքեանս առաքեալս եւ ոչ են, եւ գտեր զնոսա սուտս։