6 Պսակ ծերոց՝ որդիք որդւոց, պարծանք որդւոց՝ հարք իւրեանց։
Եւ ասէ Իսրայէլ ցՅովսէփ. Ահա յերեսաց քոց ոչ կարօտ եղէ, եւ՝՝ եցոյց եւս ինձ Աստուած զզաւակ քո։
Եւ ետես Յովսէփ զորդիս Եփրեմի մինչեւ յերրորդ ազգ. եւ որդիք Մաքիրայ որդւոյ Մանասէի ծնան յերանս Յովսեփայ։
Բայց ի քո աւուրս ոչ արարից զայն վասն Դաւթի հօր քո, այլ ի ձեռանէ որդւոյ քո առից զդա։
Զի ի ձեռն Դաւթի ետ նմա Տէր Աստուած մնացորդ յԵրուսաղէմ, զի կացուսցէ զորդի նորա յետ նորա, եւ հաստատեսցէ զԵրուսաղէմ.
Պատուեա զհայր քո եւ զմայր քո զի քեզ բարի լիցի, եւ՝՝ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։
Այր առատ ժառանգեցուցանէ զորդիս որդւոց. գանձի արդարոց՝ մեծութիւն ամպարշտաց։
Պսակ պարծանաց ծերութիւն, եւ՝՝ ի ճանապարհս արդարութեան գտանի։
Որդի փառաւոր առնէ զհայր, եւ ծառայ երկնչի ի տեառնէ իւրմէ՝՝. իսկ արդ՝ եթէ հայր եմ ես, ո՞ւր է փառքն իմ. եւ եթէ Տէր եմ, ո՞ւր է պատիւն իմ, ասէ Տէր ամենակալ, դուք քահանայք՝՝ որ բամբասէք զանուն իմ. եւ ասէք. Ի՞ւ բամբասեցաք զանուն քո։