23 եւ ոչ հնազանդի նմա անզգամ. եւ ոչ ասիցէ դիպօղ ինչ եւ բարի հասարակաց։
Տէր Տէր տայ՝՝ ինձ լեզու խրատու, զի գիտացից խօսել ի ժամու զբանն. պատրաստեաց զիս ընդ առաւօտս. յաւել ինձ ունկն ի լսել.
Ամենայն բան տգեղ ի բերանոյ ձերմէ մի՛ ելցէ, այլ որ ինչ բարին է ի շինած պիտոյից, զի տացէ շնորհս այնոցիկ որ լսենն։
Ի պտղոյ բերանոյ առն՝ լցցի անձն իւր բարութեամբ, հատուցումն շրթանց իւրոց հատուսցի նմա։
Ընդունելի են թագաւորի շրթունք արդարք, զբանս ուղիղս սիրէ Տէր՝՝։
Շրթունք սիրեսցեն զպատասխանիս բանից բարեաց. եւ որ պատասխանի տայ բանս դիմադարձութեան, պատրաստէ անձին իւրում բանս հեռանալոյ։
Ամենեցուն ժամանակ է, եւ ժամ ամենայն իրաց ի ներքոյ երկնից.
Յապաղեն զխորհուրդս՝ որ ոչ պատուեն զխորհրդակիցս։ Ի սիրտս խորհրդականաց հաստատի խորհուրդ.
Այլ ուրեմն խոտան են բանք ճշմարտի. քանզի ոչ եթէ ի ձէնջ խնդրեմ զօրութիւն։
Բան ահեղ խռովեցուցանէ զսիրտ առն արդարոյ,՝՝ աւետիք բարեաց՝ ուրախ առնեն զնա։
Խորիսխ մեղու՝ բանք բարիք, եւ քաղցրութիւն նորա բժշկութիւն հոգւոց։
Լուան ի նմանէ երկու աշակերտքն զի խօսէր, եւ գնացին զհետ Յիսուսի։
Նա իբրեւ լուաւ, յարեաւ վաղվաղակի եւ եկն առ նա։