Եւ իջցեն ամենայն ծառայքս քո այսոքիկ առ իս, եւ երկիր պագցեն ինձ եւ ասասցեն. Ել դու եւ ամենայն ժողովուրդ քո, որում դուդ առաջնորդես. եւ ապա ելից։ Եւ ել Մովսէս ի փարաւոնէ լի բարկութեամբ։
Կոչեաց փարաւոն զՄովսէս եւ զԱհարոն եւ ասէ. Աղօթս արարէք առ Տէր, եւ ի բաց արասցէ զգորտս յինէն եւ ի ժողովրդենէ իմմէ, եւ արձակեցից զժողովուրդդ, եւ զոհեսցեն Տեառն։
Եւ եկեսցեն առ քեզ զարհուրեալք որդիք նեղչացն քոց եւ զայրացուցչաց՝՝, եւ երկիր պագցեն հետոց ոտից քոց՝ ամենեքին որ զարհուրեցուցանէինն զքեզ. եւ կոչեսջիր՝՝ քաղաք Տեառն Սիոն Սրբոյն Իսրայելի.
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։
Եւ եղիցի ամենայն որ մնայցէ ի տան քում, եկեսցէ երկիր պագանել նմա դանգի միոջ արծաթոյ եւ նկանակի միոյ հացի, եւ ասիցէ. Ընկեա զիս ի տեղի մի քահանայութեան քո՝՝, զի կերայց հաց։