զի ահա ի քաղաքէն՝ յորում կոչեցեալ է անուն իմ ի նմա, արարից սկիզբն չարչարելոյ, եւ դուք սրբելով սրբիցի՞ք. ոչ սրբեսջիք. զի սուր կոչեցից ես ի վերայ ամենեցուն որ բնակեալ են յերկրի, ասէ Տէր զօրութեանց։
եւ դարձաւ եւ գնաց, եւ եգիտ զնա առեւծ ի ճանապարհին, եւ սպան զնա. եւ էր մարմին նորա ընկեցեալ ի ճանապարհին, եւ էշն կայր առ նմա, եւ առեւծն կայր առ մարմինն։
Եւ հրաման տաց ընդ ամենայն տիեզերս զչարիս, եւ ամպարշտաց զմեղս իւրեանց՝՝. եւ կորուսից զհպարտութիւն զանօրինաց, եւ զբարձրութիւն ամբարտաւանից խոնարհեցուցից։