23 Ցանկութիւն արդարոց ամենայն բարութեամբ, յոյս ամպարշտաց կորիցէ։
Վայ է ինձ՝ զի ընդ երկար՝՝ եղեւ պանդխտութիւն իմ, բնակեցի ես ի վրանս Կեդարու։
Տուր նոցա, Տէր, ըստ գործոց նոցա, ըստ անօրէնութեան գնացից նոցա հատո նոցա. ըստ գործոց ձեռաց նոցա հատո նոցա՝ զհատուցումն նոցա նոցին։
Ոչ գոյ բժշկութիւն մարմնոյ իմոյ յերեսաց բարկութեան քո. ոչ է խաղաղութիւն ոսկերաց իմոց յերեսաց մեղաց իմոց։
Յերկարի արդարոց ուրախութիւն, յոյս ամպարշտաց կորիցէ։
Են որ զիւրեանց սերմանեն՝՝ եւ բազմապատիկ առնեն, եւ են՝ որ յանիրաւութենէ ժողովեն՝՝ եւ կարօտանան։
Ի վախճանել առն արդարոյ՝ ոչ կորնչի յոյս, բայց՝՝ պարծանք ամպարշտաց կորիցեն։
Խորհուրդք արդարոց իրաւունք, առաջնորդք են ամպարիշտք նենգութեանց։
Ի պտղոյ արդարութեան կերիցէ առատ, անձինք անօրինաց սատակեսցին տարաժամ։՝՝
Գիշերաց կանխէ հոգի իմ առ քեզ, Աստուած, զի լոյս են հրամանք քո ի վերայ երկրի. զարդարութիւն ուսարուք, բնակիչք երկրի, զի կարկեցաւ ամպարիշտն.
Բայց ես ոչ ձանձրացայց գալ՝՝ զկնի քո. եւ աւուր մարդոյ ոչ ցանկացայ, դու իսկ գիտես. որ ինչ ելանէ ընդ շրթունս իմ, առաջի երեսաց քոց է։
Երանի որ քաղցեալ եւ ծարաւի իցեն արդարութեան, զի նոքա յագեսցին։
այլ ահեղ ակնկալութիւն դատաստանին, եւ նախանձ հրոյն որ ուտիցէ զհակառակորդսն։