19 Ի Շատախօսութենէ ոչ ապրեսցիս ի մեղաց, թէ խնայես ի շրթունս՝ իմաստուն լինիս։
Որ շատ խօսի՝ ապաքէն ընդ նմին եւ լսիցէ. կամ որ խօսողն իցէ՝ կարիցէ՞ բանիւք արդարանալ։
Ի կատարած. Սաղմոս Դաւթի։
Արհամարհէ զընկերս այր պակասամիտ, այր իմաստուն զլռութիւն սիրէ։
Այր երկխօս՝ յայտնէ զխորհուրդս յատենի, իսկ հաւատարիմն ոգւով՝ ծածկէ զիրս։
Այր իմաստուն՝ աթոռ հանճարոյ, սիրտ անզգամաց պատահեսցէ նզովից։
Մահ եւ կեանք ի ձեռս լեզուի, եւ որ յաղթէ նմա՝՝ կերիցէ զպտուղ նորա։
Մի՛ փութար բերանով քով, եւ մի՛ վաղվաղեսցէ սիրտ քո հանել բանս առաջի Աստուծոյ, զի Աստուած յերկինս է եւ դու յերկրի. վասն այնորիկ եղիցին բանք քո սակաւք։
Զի հասանէ երազ ի բազմութեան փորձութեան, եւ ձայն անզգամի ի բազմութեան բանից։
Եւ որպէս ինչ եւ ուխտիցես դու Աստուծոյ, մի՛ յամիցես հատուցանել զնա. զի ոչ են կամք ի ձեռս անզգամաց՝՝. դու որչափ ուխտիցես՝ հատո.
Գիտասջիք, եղբարք իմ սիրելիք, եղիցի ամենայն մարդ արագ առ ի լսել, եւ ծանր առ ի խօսել, եւ ծանր առ ի բարկանալ։
քանզի բազում ինչ յանցանեմք ամենեքեան. եթէ ոք բանիւ ոչ յանցանիցէ, նա է մարդ կատարեալ, որ կարօղն է սանձահարել զամենայն մարմին իւր։