Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԱԲԴԻՈՒ 1:7 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

7 Մինչեւ ի սահմանս առաքեցին զքեզ ամենայն արք ուխտի քո, դարձան ընդդէմ քո,՝՝ զօրացան ի վերայ քո արք խաղաղութեան քո. վարանեցին զքեզ՝՝. եւ ոչ գոյր իմաստութիւն ի նմա։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆ ԱԲԴԻՈՒ 1:7
16 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ասացի Աստուծոյ. Ընդունելի իմ ես. ընդէ՞ր մերժեցեր զիս, ընդէ՞ր տրտում գնամ ես ի նեղել թշնամւոյ իմոյ։


Ի տուէ պատուիրեաց Տէր զողորմութիւն իւր, գիշերի զօրհնութիւն նոր. եւ աղօթք իմ առ Աստուած վասն կենաց իմոց։


Կանայք՝ որ դիմեալ գայք ի հանդիսէ՝ յառաջ մատիք.՝՝ զի ոչ եթէ ժողովուրդ է՝ յորում գոյ իմաստութիւն. վասն այնորիկ մի՛ գթասցի ի նոսա Աստուած որ արարն զնոսա. մի՛ որ ստեղծն զնոսա ողորմեսցի նոցա։


Զի լուայ զպարսաւանս բազմաց, շուրջ զինեւ միախուռն ժողովելոց. թէ՝ Արիք եւ յարիցուք ի վերայ նորա ամենայն արք բարեկամք դորա. հնարեցարուք նմա հնարս՝՝, թերեւս խաբեսցի եւ յաղթեսցուք նմա, եւ խնդրեսցուք զվրէժ մեր ի նմանէ։


Ամենայն բարեկամք քո մոռացան զքեզ, եւ ոչ հարցանիցեն զքէն. զի զհարուածս թշնամւոյ հարի զքեզ՝ խրատ սաստիկ. վասն ամենայն անիրաւութեանց քոց, բազմացան մեղք քո։


Ահաւադիկ ամենայն կանայք որ մնացեալ են ի տան թագաւորիդ Յուդայ, հանցին առ իշխանս արքային Բաբելացւոց. եւ նոքա ասիցեն. Խաբեցին զքեզ եւ յաղթեցին քեզ արք խաղաղարարք, եւ արկցեն ի գայթակղութիւն զոտս քո, եւ դարձցին ի քէն՝՝։


Եւ դու, թշուառական, զի՞ գործեսցես. եթէ կարմիր զգեցցիս, եւ զարդու ոսկւով զարդարեսցիս, եւ ամասցես ծարիր յաչս քո, ի զուր են զարդարանքն քո. մերժեցին զքեզ հոմանիքն քո, եւ խնդրեն զանձն քո։


Ի վերայ Եդովմայ այսպէս ասէ Տէր զօրութեանց. Ո՞չ եւս գոյ իմաստութիւն ի Թեման. կորեա՞ւ խորհուրդ ի հանճարեղաց. գնա՞ց իմաստութիւն նորա։


Կոչեցի ես զսիրելիսն իմ, եւ նոքա արհամարհեցին զիս. քահանայք իմ եւ երիցունք իմ աստէն ի քաղաքիս սատակեցան. խնդրեցին կերակուր զի դարձուսցեն զոգիս իւրեանց, եւ ոչ գտաւ։՝՝


Երկունք իբրեւ ծննդականի հասցեն նմա. դա է որդին քո իմաստուն, վասն այնորիկ այժմիկ չկարասցէ հանդարտել ի՝՝ բեկման որդւոց։


Եւ էր Եփրեմ իբրեւ զաղաւնի անմիտ՝ որոյ ոչ իցէ սիրտ. յԵգիպտոս խրախուսէին, եւ առ Ասորեստանեայս գնացին։


Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ, զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն թէ՝ Որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ