Զի՞ ի ձեռն հրեշտակաց նախատեցեր զՏէր. դու ասէիր թէ՝ Բազմութեամբ կառաց իմոց ելի ի բարձրութիւն լերանց, եւ ի ծագս Լիբանանու. եւ կոտորեցի զբարձրութիւն մայրից նորա, եւ զգեղեցկութիւն նոճից նորա, եւ մտի ի բարձրութիւն կողմանց անտառին.
Բացին զբերանս իւրեանց ի վերայ քո ամենայն թշնամիք քո, շչէին եւ կրճտէին զատամունս իւրեանց, եւ ասէին. Եկայք կլցուք զսա, զի այս՝ այն օր է որում ակն ունէաք. ահաւասիկ տեսաք եւ գտաք եւ հասաք մեք նմա՝՝։
Ցնծա դու եւ ուրախ լեր, դուստր Եդովմայեցւոց, որ բնակեալդ ես յերկրիդ Աւստացւոց. եկեսցէ բաժակս այս ի վերայ քո. յարիցես եւ արբցես, արբեսցիս եւ անդրէն դարձուսցես։
վասն այդորիկ այսպէս ասէ Տէր Տէր. Եթէ ոչ հրով բարկութեան իմոյ խօսեցայց ի վերայ այլոց ազգացն, եւ ի վերայ ամենայն Եդովմայեցւոցն, զի արարին զերկիրն իմ իւրեանց ի վտարանդի. ոտնհարութեամբ անարգեցին զանձինս ապականել աւարաւ՝՝։