15 որդւոցն Իսրայելի, եկին եւ պանդխտին ի միջի ձերում, եղիցին քաղաքքն այնոքիկ վեց՝ ապաստանք, փախչել անդր ամենայնի որ հարկանիցէ զանձն ուրուք ակամայ։
զի մահու մեռանիցի, եւ իբրեւ զջուր հեղեալ յերկիր ոչ ամփոփիցի, եւ ոչ առնուցու Աստուած զոգին, եւ խորհիցի ոք մերժել՝՝ յինքենէ զմերժեալն։
Օրէն՝ մի եւ նոյն կացցէ բնակին եւ եկին որ գայցէ մերձենալ ի ձեզ։
Իրաւունք՝ մի եւ նոյն կացցեն եկին եւ բնակին. զի ես եմ Տէր Աստուած ձեր։
Խօսեաց դու ընդ որդիսդ Իսրայելի եւ ասասցես. Անձն եթէ մեղիցէ առաջի Տեառն՝՝ ակամայ յամենայն հրամանաց Տեառն յորոց չէ արժան առնել եւ առնիցէ ինչ ի նոցանէ։
Օրէն մի եւ նոյն կացցէ, եւ իրաւունք մի եւ նոյն լինիցին՝ ձեր եւ եկին որ յեցեալ իցէ ի ձեզ։
եւ զատուսջիք ձեզ քաղաքս, որ լինիցին ձեզ ապաստանաց՝ փախչել անդր սպանողին, ամենայն որ հարկանիցէ զանձն ուրուք ակամայ։
Եթէ Հրէի՞ց միայն իցէ Աստուած եւ հեթանոսաց ոչ. այո, եւ հեթանոսաց։
ոչ Հրէի եւ ոչ հեթանոսի, ոչ ծառայի եւ ոչ ազատի, ոչ արուի եւ ոչ իգի. զի ամենեքեան դուք մի էք ի Քրիստոս Յիսուս։