13 Ահա ազգք քո իբրեւ զկանայս են ի քեզ. թշնամեաց քոց բացցին բանալով դրունք երկրին քո, եւ կերիցէ հուր զնիգս քո։
Յաւուր յայնմիկ եղիցին Եգիպտացիք իբրեւ զկանայս՝ դողացեալք եւ զարհուրեալք յերեսաց ձեռին Տեառն զօրութեանց՝ զոր արկցէ ինքնին ի վերայ նոցա։
սուր ի վերայ ըղձութեանց նորա, եւ բարձցին. սուր ի վերայ պատերազմողաց նորա, եւ լքցին.
սուր ի վերայ երիվարաց եւ կառաց նորա. սուր ի վերայ նահատակաց նոցա, եւ՝՝ ի վերայ ամենայն խառնաղանճիցն որ ի մէջ նորա, եւ եղիցին իբրեւ զկանայս. սուր ի վերայ գանձուց նորա, եւ յափշտակեսցին.
Կասեցին նահատակքն Բաբելոնի ի պատերազմէ, նստցին ի պաշարման. բեկաւ զօրութիւն նոցա, եւ եղեն իբրեւ զկանայս. հրձիգ եղեն յարկք նորա, խորտակեցան նիգք նոցա։
Եւ սարսեսցեն պատերազմողք քո որ ի Թեմանայ՝՝. զի բարձցի մարդ ի լեռնէն Եսաւայ։
Դրունք քաղաքաց՝՝ բացան, եւ կործանեցան արքունիք։
Եւ ստացուածք յայտնեցան. ինքն ելանէր, եւ նաժիշտք իւր առաջի գային, իբրեւ զաղաւնիս ի սրտից իւրեանց մնչէին։
անդ կերիցէ զքեզ հուր, եւ սատակեսցէ զքեզ սուր. եւ կերիցէ զքեզ իբրեւ զմարախ, եւ ծանրասցի իբրեւ զջորեակ՝՝։