17 եւ ուր հասանէ, զարկուցանէ զնա. եւ փրփրէ եւ կրճտէ զատամունս իւր եւ ցամաքի. եւ ասացի ցաշակերտսն քո զի հանցեն, եւ ոչ կարացին հանել զնա։
Յայնժամ մատուցաւ առ նա դիւահար մի կոյր եւ համր, եւ բժշկեաց զնա, որպէս զի համրն եւ կոյրն խօսիցի եւ տեսանիցէ։
Եւ մատուցի զնա աշակերտացն քոց, եւ ոչ կարացին բժշկել։
Եւ յելանելն նոցա արտաքս, ահա մատուցին առ նա այր մի համր դիւահար։
Եւ մատուցանէին առ նա մանկտի, զի ձեռն դիցէ նոցա. իսկ աշակերտքն սաստէին այնոցիկ որ մատուցանէինն։
աղաչէր զնա յոյժ եւ ասէր թէ՝ Դուստր նորա մերձ է ի մահ, զի եկեալ դնիցէ նմա ձեռն, որպէս զի ապրեսցի եւ կեցցէ։
Եւ կինն էր հեթանոս, Փիւնիկ Ասորի յազգէ. եւ աղաչէր զնա զի զդեւն հանցէ ի դստերէ նորա։
Պատասխանի ետ մի ոմն ի ժողովրդենէնն եւ ասէ. Վարդապետ, ածի զորդի իմ առ քեզ, զոր ունի այս համր.
Պատասխանի ետ նոցա եւ ասէ. Ո՛վ ազգ անհաւատ, մինչեւ յե՞րբ իցեմ ընդ ձեզ, մինչեւ ցե՞րբ անսայցեմ ձեզ. ածէք զնա առ իս։
Եւ աղաղակեաց եւ յոյժ լլկեաց զնա եւ ել. եւ եղեւ պատանեակն իբրեւ զմեռեալ, մինչեւ բազմաց իսկ ասել թէ՝ Մեռաւ։
Եւ հանէր դեւ մի համր, եւ եղեւ յելանել դիւին խօսեցաւ համրն, եւ զարմացան ամենայն ժողովուրդքն։
Եւ ահա այր մի ի ժողովրդենէ անտի աղաղակեաց եւ ասէ. Վարդապետ, աղաչեմ զքեզ, հայեաց յորդի իմ, զի միամօր է ինձ։
Նա իբրեւ լուաւ եթէ Յիսուս եկեալ է ի Հրէաստանէ ի Գալիլեա, եկն առ նա եւ աղաչէր զի իջցէ եւ բժշկեսցէ զորդի նորա, քանզի մերձ էր ի մեռանել։