11 Նա պատասխանի ետ նոցա եւ ասէ. Եղիա նախ եկեալ յարդարեսցէ զամենայն. իսկ զիա՞րդ գրեալ է զՈրդւոյ մարդոյ, զի բազում ինչ չարչարեսցի եւ անգոսնեսցի։
Ահա ես առաքեմ զհրեշտակ իմ, եւ տեսցէ զճանապարհս իմ՝՝ առաջի իմ. եւ յանկարծակի եկեսցէ ի տաճար իւր Տէր զոր դուքն խնդրէք, եւ հրեշտակն ուխտի զոր դուք կամիք. ահաւադիկ գայ, ասէ Տէր ամենակալ։
Եւ ահա ես առաքեմ առ ձեզ զԵղիա Թեզբացի, մինչչեւ եկեալ իցէ օր Տեառն մեծ եւ երեւելի.
եւ եթէ կամիք ընդունել, նա է Եղիա որ գալոցն է։
Հարցին ցնա եւ ասեն. Զի՞նչ է այն զոր դպիրքն ասեն եթէ՝ Նախ Եղիայի պարտ է գալ։
Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցՅիսուս. Ռաբբի, բարւոք է մեզ աստ լինել. եւ արասցուք երիս տաղաւարս, մի՝ քեզ, եւ մի՝ Մովսիսի, եւ մի՝ Եղիայի.