Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 8:33 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

33 Եւ նա դարձաւ ետես զաշակերտսն, սաստեաց Պետրոսի եւ ասէ. Երթ յետս իմ, Սատանայ, զի ոչ խորհիս դու զԱստուծոյսն, այլ զմարդկանս։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 8:33
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Եւ ասէ Դաւիթ. Զի՞ կայ իմ եւ ձեր, որդիք Շարուհեայ, զի լինիք դուք ինձ այսօր ի դաւաճանութիւն. մի՛ ոք մեռցի՝՝ այսօր այր յԻսրայելէ. միթէ ո՞չ գիտիցեմ ես, զի այսօր թագաւորեմ ես ի վերայ Իսրայելի։


Եւ նորա հայեցեալ ընդ նա՝ ասէ՝՝. Իբրեւ զմի ի կանանց անզգամաց խօսեցար. եթէ զբարիսն ընկալաք ի ձեռանէ Տեառն՝՝, չարեացս ո՞չ համբերիցեմք։ Եւ յայսմ ամենայնի որ ինչ անցք անցին ընդ նա՝՝, ոչ մեղաւ Յոբ շրթամբք իւրովք առաջի Տեառն, եւ ոչ ետ անզգամութիւն Աստուծոյ՝՝։


Հայէի յաջմէ եւ տեսանէի, եւ ոչ ոք էր որ ճանաչէր զիս. կորեաւ յինէն փախուստ իմ՝՝, եւ ոչ ոք էր որ խնդրէր զանձն իմ։


Մի՛ ատեսցես զեղբայր քո ի մտի քում. յանդիմանութեամբ յանդիմանեսցես զընկեր քո, եւ մի՛ ընդունիցիս վասն նորա զմեղս։


Եւ նա ոչ ետ նմա պատասխանի. եւ մատուցեալ աշակերտքն նորա՝ աղաչէին զնա եւ ասէին. Արձակեա զնա զի աղաղակէ զհետ մեր։


Եւ նա դարձեալ ի Պետրոս՝ ասէ. Երթ յետս իմ, Սատանայ, գայթակղութիւն իմ ես. զի ոչ խորհիս զԱստուծոյսն, այլ՝ զմարդկան։


Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ, Սատանայ, զի գրեալ է. Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես եւ զնա միայն պաշտեսցես։


Հայեցաւ շուրջ զիւրեւ զաշակերտսն զի նստէին՝՝, եւ ասէ. Ահաւասիկ մայր իմ եւ եղբարք իմ.


Եւ հայեցեալ Յիսուսի զնոքօք լի ցասմամբ, տրտմեալ վասն կուրութեան սրտից նոցա՝ ասէ ցայրն. Ձգեա զձեռն քո։ Եւ նա ձգեաց, եւ ողջացաւ ձեռն նորա։


Դարձաւ Տէր եւ հայեցաւ ի Պետրոս. եւ յիշեաց Պետրոս զբանն Տեառն զոր ասաց ցնա. Մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս չգիտել զիս։


Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Գրեալ է. Երկիր պագցես Տեառն Աստուծոյ քում, եւ զնա միայն պաշտեսցես։


Դարձաւ սաստեաց ի նոսա եւ ասէ. Ոչ գիտէք որոյ հոգւոյ էք դուք.


մատնել զայնպիսին Սատանայի ի սատակումն մարմնոյ, զի ոգին ապրեսցի յաւուրն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։


Որոց կատարածն կորուստ է, որոց աստուած որովայնն իւրեանց է, եւ փառք՝ ամօթն իւրեանց, որք զերկրաւորս եւեթ խորհին։


Իսկ որ մեղանչենն՝ առաջի ամենեցուն յանդիմանեա, զի եւ այլքն երկիցեն։


Եւ ստոյգ է վկայութիւնս այս. վասն որոյ կշտամբեսցես զնոսա խստագոյնս, զի առողջասցին ի հաւատս.


Քրիստոսի չարչարելն՝՝ մարմնով վասն մեր, եւ դուք ի նոյն միտս վառեցարուք. զի որ չարչարի մարմնով, դադարէ ի մեղաց.


Մի՛ սիրէք զաշխարհս, եւ մի՛ որ ինչ յաշխարհի է։


Ես զոր սիրեմ յանդիմանեմ եւ խրատեմ. նախանձեա այժմ եւ ապաշխարեա։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ