26 Արձակեաց զնա ի տուն իւր եւ ասէ. Ի շէնդ մի՛ մտանիցես, այլ երթ ի տուն քո. եւ յորժամ ի շէնն մտանիցես, մի՛ ումեք ասիցես ի շինին։՝՝
Եւ սաստեաց նոցա զի մի՛ յայտնեսցեն զնմանէ ումեք։
Եւ ասէ ցնա Յիսուս. Զգոյշ լեր, մի՛ ումեք ասիցես, այլ երթ ցոյց զանձն քո քահանային, եւ մատո զպատարագն զոր հրամայեաց Մովսէս ի վկայութիւն նոցա։
Եւ բացան աչք նոցա. եւ սաստեաց նոցա Յիսուս եւ ասէ. Զգոյշ կացէք, մի՛ ոք գիտասցէ։
Եւ պատուէր տայր նոցա յոյժ, զի մի՛ ոք գիտասցէ զայն. եւ ասաց տալ նմա ուտել։
Եւ պատուիրեաց նոցա զի մի՛ ումեք ասիցեն. եւ որչափ նա պատուիրէր նոցա, նոքա եւս առաւել քարոզէին.
Եւ առեալ զձեռանէ կուրին՝ եհան արտաքոյ շինին, եթուք յաչս նորա եւ ձեռն եդ ի վերայ նորա. եւ հարցանէր ցնա թէ տեսանիցէ՞ ինչ։
Դարձեալ եդ ձեռս ի վերայ աչաց նորա, եբաց, եւ տեսանէր. ողջացաւ, եւ տեսանէր համարձակ զամենայն։