10 Զի Մովսէս ասէ. Պատուեա զհայր քո եւ զմայր. եւ՝ Որ չարախօսեսցէ զհօրէ կամ զմօրէ՝ մահու վախճանեսցի։
Պատուեա զհայր քո եւ զմայր քո զի քեզ բարի լիցի, եւ՝՝ զի երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին բարութեան զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։
Որ բամբասեսցէ զհայր իւր կամ զմայր իւր, մահու մեռցի։
Որ հայհոյէ զհայր կամ զմայր՝ շիջցի լոյս նորա, եւ բիբք աչաց նորա զխաւար տեսցեն։
Ակն որ արհամարհէ զհայր եւ անարգէ զծերութիւն մօր, խլեսցեն զնա ագռաւք ձորոց. եւ գէշ գէշ արասցեն զնա ձագք արծուեաց։
Մարդ ոք մարդ որ հայհոյեսցէ զհայր իւր կամ զմայր իւր՝ մահու մեռցի. զհայր իւր կամ զմայր իւր թէ բամբասեսցէ՝ մահապարտ է։
Զի Աստուած ասաց. Պատուեա զհայր քո եւ զմայր.
Զպատուիրանս գիտես. Մի՛ շնար, Մի՛ սպանաներ, Մի՛ գողանար, Մի՛ սուտ վկայեր, Պատուեա զհայր քո եւ զմայր։
Անիծեալ՝ որ անարգեսցէ զհայր իւր կամ զմայր իւր. եւ ասասցէ ամենայն ժողովուրդն. Եղիցի։
Պատուեա զհայր քո եւ զմայր քո, որպէս պատուիրեաց քեզ Տէր Աստուած քո, զի բարի լինիցի քեզ, եւ երկայնակեաց լինիցիս ի վերայ երկրին զոր Տէր Աստուած քո տացէ քեզ։