4 Եւ ասէ ցնոսա Յիսուս. Ոչ է մարգարէ անարգ, բայց եթէ ի գաւառի իւրում եւ յազգատոհմի եւ ի տան իւրում։
Վասն այնորիկ այսպէս ասէ Տէր ի վերայ արանցն Անաթովթայ որ խնդրեն զանձն քո, եւ ասեն. Մի՛ մարգարէանար վասն մեր՝՝, ապա թէ ոչ՝ մեռանիս ի ձեռաց մերոց։
Քանզի եւ եղբարքն քո եւ տուն հօր քո, եւ նոքա դաւեցին քեզ, եւ նոքին աղաղակեցին զկնի քո, կուտեցան ի վերայ քո. մի՛ հաւատար նոցա զի խօսեսցին զքէն չարութիւն։՝՝
Եւ գայթակղէին ի նա. եւ Յիսուս ասէ ցնոսա. Չիք մարգարէ անարգ եթէ ոչ յիւրում գաւառի եւ յիւրում տան։
Եւ ել անտի եկն ի գաւառ իւր. եւ երթային զհետ նորա աշակերտքն իւր։
Եւ ասէ. Ամէն ասեմ ձեզ թէ՝ Չէ մարգարէ ընդունելի ի քաղաքի իւրում։
Զի ինքն իսկ Յիսուս վկայեաց եթէ՝ Մարգարէ յիւրում գաւառի պատիւ ոչ ունի։