Եւ կանխեցին ընդ առաւօտս ելին յանապատն Թեկուայ. եւ յելանելն իւրեանց եկաց Յովսափատ գոչեաց եւ ասէ. Լուարուք ինձ, Յուդաս եւ բնակիչք Երուսաղեմի. հաւատացէք Տեառն Աստուծոյ մերում, եւ հաւատասցի ձեզ. հաւատացէք մարգարէից նորա, եւ յաջողեսցի ձեզ։
Մինչդեռ նա զայս խօսէր ընդ նոսա, ահա իշխան մի մատուցեալ երկիր պագանէր նմա եւ ասէր. Դուստր իմ արդ եւս վախճանեցաւ, այլ եկեալ դիցես զձեռն քո ի վերայ նորա, եւ կեցցէ։