26 Եւ ասէր. Այսպէս է արքայութիւն Աստուծոյ, որպէս զի այր մի արկանիցէ սերմանիս յերկիր.
Ամպարիշտ գործէ զգործս անիրաւութեան. զաւակ արդարոց՝՝ վարձ ճշմարտութեան։
Որ խտրէ զհողմս՝ ոչ սերմանէ, եւ որ հայի ընդ ամպս՝ ոչ հնձեսցէ.
Ընդ առաւօտս սերմանեսցես զսերմն քո, եւ ընդ երեկոյս մի՛ լքցին ձեռք քո. զի ոչ գիտես՝ ո՛ր պատկանիցի, այս՝ թէ այն, կամ թէ երկոքեան ի միասին բարի իսկ է։
Երանի որ սերմանիցեն՝՝ ընդ ամենայն ջրով ուր եզն եւ էշ կոխիցեն։
Նա պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Քանզի ձեզ տուեալ է գիտել զխորհուրդս արքայութեան երկնից, եւ նոցա չէ տուեալ։
Այլ առակ արկ առ նոսա եւ ասէ. Նմանեցաւ արքայութիւնն երկնից առն, որ սերմանիցէ սերմն բարի յագարակի իւրում։
եւ խօսէր ընդ նոսա բազումս առակօք եւ ասէր.
Այլ առակ արկ առ նոսա եւ ասէ. Նման է արքայութիւն երկնից հատոյ մանանխոյ, զոր առեալ մարդոյ՝ սերմանեաց յագարակի իւրում.
Այլ առակ խօսեցաւ ընդ նոսա եւ ասէ. Նման է արքայութիւն երկնից խմորոյ, զոր առեալ կնոջ՝ թագոյց ի գրիւս երիս ալեր մինչեւ ամենայն խմորեցաւ։
եւ ասել. Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից.
Յայնմ հետէ սկսաւ քարոզել Յիսուս եւ ասել. Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից։
Որ ոք ունիցի՝ տացի նմա. եւ որ ոչն ունիցի, եւ զոր ունին՝ բարձցի ի նմանէ։
եւ ննջիցէ եւ յառնիցէ զցայգ եւ զցերեկ, եւ սերմանիքն բուսանիցին եւ աճիցեն. եւ նա ոչ գիտէ
Եւ ասէր. Ո՞ւմ նման է արքայութիւն Աստուծոյ, եւ որո՞ւմ նմանութեան նմանեցուցից զնա։
Բայց առակն այս ինչ է. Սերմն բանն Աստուծոյ է։
Ել սերմանացան սերմանել զսերմանիս իւր. եւ ի սերմանելն իւրում էր որ անկաւ առ ճանապարհաւ եւ եղեւ կոխան, եւ թռչունք երկնից կերան զնա։
Ամէն ամէն ասեմ ձեզ. Եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ։
Պտուղ արդարութեան խաղաղութեամբ սերմանի այնոցիկ՝ որ առնեն զխաղաղութիւն։