24 Եւ ասէ ցնոսա. Տեսէք զինչ լսէքդ, եւ յաւելցի ձեզ որոց լսէքդ. որով չափով չափէք, նովին չափեսցի ձեզ։
Որդի որ թողուցու պահել զխրատ հօր, խորհի զճառս չարեաց։
Ունկնդիր լերուք լսելեօք ձերովք, զհետ եկայք ճանապարհաց իմոց՝՝. լուարուք ինձ, եւ կեցցեն ի բարութեան անձինք ձեր. եւ եդից ընդ ձեզ ուխտ յաւիտենական զսրբութիւնսն Դաւթի զհաւատարիմս։
Այսպէս ասէ Տէր. Զգոյշ լերուք անձանց ձերոց, եւ մի՛ բառնայք բեռինս յաւուր շաբաթուց, եւ մի՛ ելանէք ընդ դրունս Երուսաղեմի.
զի որով դատաստանաւ դատիք՝ դատելոց էք. եւ որով չափով չափէք՝ չափեսցի ձեզ։
Եւ յանկարծակի հայեցեալ այսր անդր՝ ոչ եւս զոք ուրեք տեսին, բայց միայն զՅիսուս ընդ իւրեանս։
Տեսէք այսուհետեւ զիարդ լսէքդ. զի ոյր գուցէ՝ տացի նմա, եւ ոյր ոչն գուցէ, եւ զոր կարծէն թէ ունիցի՝ բարձցի ի նմանէ։
Նա եւ այլ եւս ոչխարք են իմ որ ոչ են յայսմ գաւթէ, եւ զայնս եւս պարտ է ինձ ածել այսր, եւ ձայնի իմում լուիցեն, եւ եղիցին մի հօտ եւ մի հովիւ։
Ոչխարք իմ ձայնի իմում լսեն, եւ ես ճանաչեմ զնոսա, եւ զկնի իմ գան.
Ամէն ամէն ասեմ ձեզ, զի՝ Գայ ժամանակ եւ արդէն իսկ է, յորժամ մեռեալք լսիցեն ձայնի Որդւոյն Աստուծոյ. եւ որք լսիցենն՝ կեցցեն։
Զի սոքա էին ազնուագոյնք քան որ ի Թեսաղոնիկն էին. որք ընկալան զբանն ամենայն յօժարութեամբ, հանապազ քննէին զԳիրս եթէ իցէ՞ այս այսպէս։
Քանզի զայդ որ սերմանէ ճշդելով՝ ճշդելով եւ հնձեսցէ, եւ որ սերմանէ առատութեամբ՝ առատութեամբ եւ հնձեսցէ։
Վասն այնորիկ պարտ է մեզ առաւել եւս ունկնդիր լինել բանիցն ասացելոց, զի մի՛ երբեք նուազեսցուք։
իբրեւ զարդի ծնեալ մանկունս խօսուն եւ անխարդախ կաթինն փափաքիցէք, զի նովաւ աճիցէք ի փրկութիւն,
Սիրելիք, մի՛ ամենայն հոգւոյ հաւատայք, այլ ընտրեցէք զհոգիսն՝ եթէ յԱստուծո՞յ իցեն. զի բազում սուտ մարգարէք ելեալ են յաշխարհ։