30 Եւ ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ թէ դու իսկ յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ՝ երիցս ուրասցիս զիս։
Եւ եղեւ երեկոյ, եւ եղեւ վաղորդայն, օր երրորդ։
Եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր չորրորդ։
Եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր հինգերորդ։
Եւ կոչեաց Աստուած զլոյսն Տիւ, եւ զխաւարն կոչեաց Գիշեր. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր մի
Եւ կոչեաց Աստուած զհաստատութիւնն Երկին. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր երկրորդ։
Ասէ ցնա Յիսուս. Ամէն ասեմ քեզ զի յայսմ գիշերի մինչչեւ հաւու խօսեալ իցէ, երիցս ուրասցիս զիս։
Արդ արթուն կացէք, զի ոչ գիտէք երբ տէր տանն գայցէ, յերեկորեա՛յ, եթէ ի մէջ գիշերի, եթէ ի հաւախօսի, եթէ ընդ առաւօտս։
Պատասխանի ետ Պետրոս եւ ասէ ցնա. Թէպէտ եւ ամենեքեան գայթակղեսցին, այլ ես ոչ։
Իսկ Պետրոս առաւել եւս պնդէր եւ ասէր. Եթէ մեռանել եւս հասանիցէ ընդ քեզ, զքեզ ոչ ուրացայց։ Նոյնպէս եւ ամենեքեան ասէին։
Եւ նա ասէ ցնա. Ասեմ քեզ, Պետրէ, չիցէ այսօր հաւու խօսեալ՝ մինչեւ երիցս ուրասցիս զիս չգիտել։
Պատասխանի ետ Յիսուս. Զա՞նձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. Չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս։
Ասէ աղջիկն որ դռնապանն էր՝ ցՊետրոս. Միթէ եւ դո՞ւ յաշակերտաց առնն այնորիկ իցես։ Եւ նա ասէ. Ոչ եմ։
Այսուհետեւ որ համարիցի հաստատուն կալ՝ զգոյշ լիցի, գուցէ անկանիցի։