Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 14:18 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

18 Եւ իբրեւ բազմեցան եւ դեռ ուտէին, ասէ Յիսուս. Ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս, որ ուտէ իսկ ընդ իս։

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍԻ 14:18
36 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ի տուէ պատուիրեաց Տէր զողորմութիւն իւր, գիշերի զօրհնութիւն նոր. եւ աղօթք իմ առ Աստուած վասն կենաց իմոց։


Եւ մինչդեռ ուտէին նոքա, ասէ. Ամէն ասեմ ձեզ, զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։


Ամէն ասեմ ձեզ. Մինչեւ անցցեն երկինք եւ երկիր, յովտ մի որ նշանախեց մի է՝՝ ոչ անցցէ յօրինացն եւ ի մարգարէից մինչեւ ամենայն եղիցի։


Եւ յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ պահիցեն. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։


Այլ յորժամ առնիցես ողորմութիւն, մի՛ հարկաներ փող առաջի քո, որպէս կեղծաւորքն առնեն ի ժողովուրդս եւ ի հրապարակս, որպէս զի փառաւորեսցին ի մարդկանէ. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։


Եւ յորժամ յաղօթս կայցես, մի՛ լինիցիս որպէս կեղծաւորքն, զի սիրեն ի ժողովուրդս եւ յանկիւնս հրապարակաց կալ յաղօթս, որպէս զի երեւեսցին մարդկան. ամէն ասեմ ձեզ. Այն իսկ են վարձք նոցա։


Ամէն ասեմ ձեզ. Որ ոչ ընկալցի զարքայութիւն Աստուծոյ իբրեւ զմանուկ՝ ոչ մտցէ ի նա։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ամէն ասեմ ձեզ. Ոչ ոք է որ եթող զտուն կամ զեղբարս կամ զքորս կամ զհայր կամ զմայր կամ զորդիս կամ զագարակս վասն իմ կամ վասն աւետարանին,


Եւ իբրեւ երեկոյ եղեւ, գայ երկոտասանիւքն հանդերձ։


Եւ նոքա սկսան տրտմել եւ ասել մի ըստ միոջէ. Միթէ ե՞ս իցեմ, եւ մեւսն՝ Միթէ ե՞ս իցեմ։


Ամէն ասեմ ձեզ թէ ոչ եւս յաւելից ըմպել ի բերոյ որթոյ մինչեւ ցօրն ցայն, յորժամ արբից զնա նոր յարքայութեան Աստուծոյ։


Ամէն ասեմ ձեզ, ուր եւ քարոզեսցի աւետարանս այս ընդ ամենայն աշխարհ, եւ զոր արար դա՝ խօսեսցի վասն յիշատակի դորին։


Ամէն ասեմ ձեզ, զի՝ Ամենայն թողցի որդւոց մարդկան մեղք եւ հայհոյութիւնք, որչափ եւ հայհոյեսցեն.


Եւ որ ոչ ընկալցին զձեզ եւ ոչ լուիցեն ձեզ, յորժամ ելանիցէք անտի, թօթափեսջիք զփոշի ոտից ձերոց ի վկայութիւն նոցա։


Եւ զայրացաւ յոգի իւր եւ ասէ. Զի՞ է զի ազգս այս նշան խնդրէ. ամէն ասեմ ձեզ թէ տացի նշան ազգիս այսմիկ։


Եւ յետ վեց աւուր առնու ընդ իւր Յիսուս զՊետրոս եւ զՅակովբոս եւ զՅովհաննէս, եւ հանէ զնոսա ի լեառն մի բարձր առանձինն, եւ յայլակերպս եղեւ առաջի նոցա։


Եւ որ ոք գայթակղեցուսցէ զմի ի փոքրկանցս որ հաւատան յիս, լաւ էր նմա առաւել եթէ արկեալ էր ընդ պարանոց նորա երկան իշոյ, եւ ընկեցեալ ի ծով։


յարենէն Աբելի մինչեւ ցարիւնն Զաքարեայ կորուսելոյ ընդ սեղանն եւ ընդ տաճարն. այո, ասեմ ձեզ, խնդրեսցի յազգէդ յայդմանէ։


Բայց աւասիկ ձեռն մատնչի իմոյ ընդ իս ի սեղանս։


Եւ ասէ. Ամէն ասեմ ձեզ թէ՝ Չէ մարգարէ ընդունելի ի քաղաքի իւրում։


Եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Տեսանիցէք զերկինս բացեալ, եւ զհրեշտակս Աստուծոյ զի ելանիցեն եւ իջանիցեն ի վերայ Որդւոյ մարդոյ։


Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ, զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն թէ՝ Որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։


Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր, վկայեաց եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։


Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք թէ զումէ՛ ասիցէ։


Պատասխանի ետ Յիսուս. Զա՞նձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. Չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս։


Ամէն ամէն ասեմ քեզ, զի մինչ մանուկն էիր, անձամբ անձին գօտի ածէիր եւ երթայիր յո եւ կամէիր. եւ յորժամ ծերասցիս, ձեռս ի վեր կալցես, եւ այլք ածցեն քեզ գօտի, եւ տարցին ուր ոչն կամիցիս։


Ամէն ամէն ասեմ քեզ, զի զոր ինչ գիտեմք՝ խօսիմք, եւ զոր տեսաք՝ վկայեմք, եւ զվկայութիւն մեր ոչ ընդունիք։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի վերստին, ոչ կարէ տեսանել զարքայութիւն Աստուծոյ։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ քեզ. Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնոսա. Ամէն ամէն ասեմ ձեզ. Ոչ կարէ Որդի մարդոյ առնել յանձնէ եւ ոչ ինչ, եթէ ոչ տեսանիցէ զՀայրն զի առնէ. զի զոր նայն առնէ, զնոյն եւ Որդին նմին նման գործէ։


Պատասխանի ետ նոցա Յիսուս եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ. Խնդրէք զիս, իբր ոչ եթէ զի նշանս ինչ տեսէք, այլ զի կերայք ի հացէ անտի եւ յագեցարուք։


Ասէ ցնոսա Յիսուս. Ամէն ամէն ասեմ ձեզ թէ՝ Ոչ Մովսէս ետ ձեզ զհացն յերկնից, այլ Հայրն իմ տայ ձեզ զհացն յերկնից զճշմարիտ։


Ամէն ամէն ասեմ ձեզ զի՝ Որ հաւատայ՝ ընդունի զկեանսն յաւիտենականս։


Եւ մեք հաւատացաք եւ ծանեաք եթէ դու ես Քրիստոսն Որդի Աստուծոյ՝՝։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ