16 Եւ գնացին պատրաստել աշակերտքն նորա. եկին ի քաղաքն եւ գտին որպէս ասացն նոցա, եւ պատրաստեցին զզատիկն։
Եւ արարի այնպէս ըստ ամենայնի զոր պատուիրեաց ինձ Տէր, եւ արկայ հանդերձ գերութեան զաւուրս՝՝. եւ փորեցի ընդ երեկոյս զորմն ձեռամբ իմով, եւ երթայի գաղտագողի կորակոր առաջի նոցա՝՝։
Եւ նա ցուցցէ ձեզ վերնատուն մի մեծ զարդարեալ, անդ պատրաստեսջիք մեզ։
Եւ իբրեւ երեկոյ եղեւ, գայ երկոտասանիւքն հանդերձ։
Եւ գնացեալ գտին որպէս եւ ասացն նոցա, եւ պատրաստեցին զպասեքն։
Եւ ասէ ցնոսա. Յորժամ առաքեցի զձեզ առանց քսակի եւ մախաղի եւ կօշկաց, միթէ կարօտացա՞յք իմիք։
Այլ եւ զայս խօսեցայ ընդ ձեզ, զի յորժամ եկեսցէ ժամանակ, յիշիցէք թէ ես ասացի ձեզ. զայս ի սկզբանէ ոչ ասացի ձեզ, քանզի ընդ ձեզ էի։