Ամբարձէք յերկինս զաչս ձեր, եւ հայեցարուք յերկիր ի խոնարհ. զի երկինք իբրեւ զծուխ հաստատեալ են՝՝, եւ երկիր իբրեւ զձորձս մաշեսցի, եւ բնակիչք նորա իբրեւ զնոյնս կորիցեն. այլ փրկութիւն իմ յաւիտեան կացցէ, եւ արդարութիւն իմ մի՛ պակասեսցէ։
Բայց զբանս իմ եւ զօրէնս իմ ընկալարուք, զոր ես պատուիրեմ Հոգւով իմով ծառայից իմոց մարգարէից որ ժամանեցին հարցն ձերոց։ Պատասխանի ետուն՝՝ եւ ասեն. Որպէս կարգեաց Տէր ամենակալ առնել ըստ ճանապարհաց մերոց եւ ըստ գնացից մերոց, նոյնպէս եւ արար մեզ։