32 այլ եթէ ասեմք. Ի մարդկանէ, երկնչիմք ի ժողովրդենէն, զի ամենեքին գիտէին զՅովհաննէս թէ մարգարէ էր։
Այլ զի՞նչ ելէք տեսանել. մարգարէ՞. այո, ասեմ ձեզ, եւ առաւել եւս քան զմարգարէ։
Եւ կամէր զնա սպանանել, բայց երկնչէր ի ժողովրդենէ անտի, քանզի իբրեւ զմարգարէ ունէին զնա։
Եւ խնդրէին զնա ունել, բայց երկեան ի ժողովրդոցն, քանզի իբրեւ զմարգարէ ունէին զնա։
Խորհէին ընդ միմեանս եւ ասէին. Եթէ ասեմք եթէ՝ Յերկնից, ասէ ցմեզ. Իսկ ընդէ՞ր ոչ հաւատացէք նմա.
Պատասխանի ետուն եւ ասեն ցՅիսուս. Չգիտեմք։ Եւ Յիսուս ետ նոցա պատասխանի եւ ասէ. Եւ ոչ ես ասեմ ձեզ որով իշխանութեամբ առնեմ զայս։
Եւ խնդրէին զնա ունել, եւ երկեան ի ժողովրդենէ անտի, զի գիտացին թէ առ նոսա ասաց զառակն. եւ թողին զնա եւ գնացին։
Զի Հերովդէս երկնչէր ի Յովհաննէ, քանզի գիտէր զնա այր արդար եւ սուրբ, եւ սպասէր նմա, եւ լուեալ ի նմանէ՝ բազում ինչ առնէր, եւ քաղցրութեամբ լսէր նմա։
Եւ խնդրէին դպիրքն եւ քահանայապետք արկանել ի նա ձեռս ի նմին ժամու, եւ երկեան ի ժողովրդենէն, զի գիտացին թէ առ նոսա ասաց զառակն զայն։
եւ խնդրէին քահանայապետքն եւ դպիրք թէ ո՛րպէս սպանանիցեն զնա, բայց երկնչէին ի ժողովրդենէ անտի։
Եկին բազումք առ նա եւ ասեն. Զի Յովհաննէս նշան ինչ ոչ արար.
Յայնժամ երթեալ իշխանն սպասաւորօքն հանդերձ՝ ած զնոսա ոչ բռնութեամբ, քանզի երկնչէին ի ժողովրդենէն զի մի՛ քարկոծեսցին։