17 եւ ասէ ցնոսա Յիսուս. Եկայք զկնի իմ եւ արարից զձեզ լինել որսորդս մարդկան։
Եւ կացցեն ի նմա որսորդք յԵնգադեայ մինչեւ ցԵնգադիմ. ձգանք ուռկանաց առանձինն եղիցին, եւ ձկունք նորա իբրեւ զձկունս ծովուն մեծի, եւ բազմութիւն բազում յոյժ.
Իբրեւ անցանէր առ ծովեզերբն Գալիլեացւոց, ետես զՍիմովն եւ զԱնդրէաս զեղբայր Սիմովնի, զի արկեալ էր նոցա ուռկանս ի ծով, քանզի ձկնորսք էին.
Եւ վաղվաղակի թողեալ զուռկանսն՝ գնացին զհետ նորա։
նոյնպէս եւ զՅակովբոս եւ զՅովհաննէս զորդիսն Զեբեդեայ, որ էին որսակիցք Սիմովնի. եւ ասէ ցՍիմովն Յիսուս. Մի՛ երկնչիր, յայսմ հետէ զմարդիկ որսայցես ի կեանս։