Եւ եղիցին թագաւորք դայեակք քո, եւ կանայք նոցա մանկակալք քո. ի վերայ երեսաց երկրի երկիր պագանիցեն քեզ, եւ զհող ոտից քոց լիզեսցեն. եւ ծանիցես թէ ես եմ Տէր. եւ ոչ ամաչեսցեն ոյք սպասեն ինձ։
Եւ եկեսցեն առ քեզ զարհուրեալք որդիք նեղչացն քոց եւ զայրացուցչաց՝՝, եւ երկիր պագցեն հետոց ոտից քոց՝ ամենեքին որ զարհուրեցուցանէինն զքեզ. եւ կոչեսջիր՝՝ քաղաք Տեառն Սիոն Սրբոյն Իսրայելի.
Յայնմ ժամանակի գայլք եւ գառինք ի միասին ճարակեսցին, եւ առեւծ իբրեւ զեզն յարդ կերիցէ, եւ օձ զհող իբրեւ զհաց կերիցէ. մի՛ մեղիցեն եւ մի՛ վնասեսցեն ի լերին սրբութեան իմոյ, ասէ Տէր։
Ահաւասիկ ես առաքեմ ձկնորսս բազումս, ասէ Տէր, եւ որսասցեն զնոսա. եւ յետ այնորիկ առաքեցից որսորդս բազումս, եւ որսասցեն զնոսա ի վերայ ամենայն լերանց եւ ի վերայ ամենայն բլրոց եւ ի ծակուց վիմաց։
Եւ եղիցի ինձ յուրախութիւն եւ յօրհնութիւն՝՝ եւ ի մեծարանս առաջի ամենայն ժողովրդոց երկրի, որք լսիցեն զամենայն բարութիւնս զոր ես արարից դոցա. եւ երկիցեն եւ դառնայցեն ի վերայ ամենայն բարութեանցն, եւ ի վերայ ամենայն խաղաղութեանցն զոր ես արարից դոցա։
Եւ խցցի ձոր լերանց իմոց, եւ՝՝ կցեսցի ձոր լերանցն մինչեւ ցԱսայէլ. եւ խցցի զոր օրինակ խցաւ՝՝ յերեսաց շարժմանն՝ յաւուրս Ոզիայ արքայի Յուդայ. եւ եկեսցէ հասցէ Տէր Աստուած իմ եւ ամենայն սուրբք ընդ նմա։
Ահաւասիկ ես տամ քեզ զժողովն Սատանայի, որք ասեն զինքեանս Հրեայս գոլ՝ եւ ոչ են, այլ ստեն. արարից զնոսա, զի եկեսցեն եւ երկիր պագցեն առաջի ոտից քոց, եւ ծանիցեն զի ես սիրեցի զքեզ։