Biblia Todo Logo
အွန်လိုင်း သမ္မာကျမ်းစာ

- ကြော်ငြာတွေ -




Մատթեոսի Աւետարան 9:4 - Գրաբար Աստվածաշունչ (1895)

4 Եւ ծանուցեալ Յիսուսի զխորհուրդս նոցա՝ ասէ ցնոսա. Ընդէ՞ր խորհիք դուք չարիս ի սիրտս ձեր.

အခန်းကိုကြည့်ပါ။ ကော်ပီ




Մատթեոսի Աւետարան 9:4
24 ပူးပေါင်းရင်းမြစ်များ  

Ապրեցո զիս, Տէր, ի մարդոյ չարէ, յառնէ անիրաւէ փրկեա զիս։


Այսպէս ասէ Տէր Տէր. Եւ եղիցի յաւուր յայնմիկ անկանիցին բանք ի սիրտ քո, եւ խորհեսցիս խորհուրդս չարս.


Իբրեւ գիտաց Յիսուս զխորհուրդս նոցա, ասէ ցնոսա. Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն իւր աւերի. եւ ամենայն քաղաք կամ տուն բաժանեալ յանձն իւր՝ ոչ կացցէ։


Եւ Յիսուս գիտաց զկեղծաւորութիւն նոցա, ասէ ցնոսա. Զի՞ փորձէք զիս, կեղծաւորք. բերէք ինձ դահեկան մի զի տեսից։


Եւ գիտաց Յիսուս յոգի իւր թէ այնպէս խորհին ի սիրտս իւրեանց, եւ ասէ. Զի՞ խորհիք զայդ ի սիրտս ձեր։


Իսկ նորա գիտացեալ զխորհուրդս նոցա, ասէ ցնոսա. Ամենայն թագաւորութիւն բաժանեալ յանձն՝ աւերի, եւ տուն բաժանեալ յանձն՝ կործանի։


Իբրեւ գիտաց Յիսուս զխորհուրդսն նոցա, պատասխանի ետ եւ ասէ ցնոսա. Զի՞ խորհիք ի սիրտս ձեր։


Եւ նա գիտէր զխորհուրդս նոցա. ասէ ցայրն որոյ ձեռնն գօսացեալ էր. Արի, անց ի մէջ։ Եւ նա յարուցեալ եկաց։


Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Սիմովն, ունիմ ինչ ասել քեզ։ Եւ նա ասէ. Ասա, Վարդապետ։ Եւ ասէ.


Գիտաց Յիսուս եթէ կամէին ցնա հարցանել, եւ ասէ ցնոսա. Վասն այդորի՞կ խնդրէք ընդ միմեանս զի ասացի թէ՝ Փոքր մի՝ եւ ոչ տեսանէք զիս, եւ դարձեալ սակաւիկ մեւս եւս՝ եւ տեսանիցէք զիս։


Այժմիկ գիտեմք եթէ գիտես զամենայն, եւ ոչինչ պիտոյ է եթէ ոք հարցանիցէ զքեզ. յայսմիկ հաւատամք եթէ յԱստուծոյ ելեր։


Ասէ ցնա երիցս անգամ. Սիմովն Յովնանու, սիրե՞ս զիս։ Տրտմեցաւ Պետրոս, զի ասացն ցնա երիցս թէ՝ Սիրե՞ս զիս. եւ ասէ ցնա. Տէր, դու զամենայն գիտես. եւ դու իսկ զամենայն ճանաչես եւ եթէ՝՝ սիրեմ զքեզ։ Ասէ ցնա Յիսուս. Արածեա զոչխարս իմ։


Եւ բազումք յաշակերտացն իբրեւ լուան, ասեն. Խիստ է բանդ այդ, ո՞վ կարէ լսել դմա։


Հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ օգնէ. զբանն զոր ես խօսեցայ ընդ ձեզ՝ հոգի է եւ կեանք։


Եւ ասէ ցնա Պետրոս. Զի՞ է զի միաբանեցէք դուք փորձել զՀոգին Տեառն. ահա ոտքն որ թաղեցին զայրն քո ի դրանն՝ հանցեն եւ զքեզ։


Եւ զորդիս նոցա սպանից մահուամբ, եւ ծանիցեն ամենայն եկեղեցիք թէ ես եմ որ յանդիմանեմ զերիկամունս եւ զսիրտս, եւ տամ ձեզ իւրաքանչիւր ըստ գործոց իւրեանց։


ကြှနျုပျတို့နောကျလိုကျပါ:

ကြော်ငြာတွေ


ကြော်ငြာတွေ