Եւ ասէ Դաւիթ. Զի՞ կայ իմ եւ ձեր, որդիք Շարուհեայ, զի լինիք դուք ինձ այսօր ի դաւաճանութիւն. մի՛ ոք մեռցի՝՝ այսօր այր յԻսրայելէ. միթէ ո՞չ գիտիցեմ ես, զի այսօր թագաւորեմ ես ի վերայ Իսրայելի։
Եւ ասէ Եղիսէ ցարքայն Իսրայելի. Զի՞ կայ իմ եւ քո. երթ առ մարգարէս հօր քո եւ առ մարգարէս մօր քո։ Եւ ասէ ցնա արքայն Իսրայելի. Միթէ արդեւք կոչեա՞ց՝՝ Տէր զերիս թագաւորսս եկեալս՝ տալ զսոսա ի ձեռս Մովաբու։
Եւ առաքեաց առ նա հրեշտակս, եւ ասէ. Զի՞նչ կայ իմ եւ քո, արքայ Յուդայ. ոչ եմ եկեալ ի վերայ քո այսօր պատերազմ առնել՝՝. եւ Աստուած ասաց փութալ ինձ. զգոյշ լեր յԱստուծոյ որ է ընդ իս, մի՛ գուցէ ապականիցէ զքեզ։
Եւ դուք եւս տակաւին ինձ՝՝, Ծուր եւ Ծայդան եւ ամենայն Գալիլեա այլազգեաց՝՝, միթէ հատուցո՞ւմն ինչ հատուցանիցէք ինձ, կամ ո՞խս պահիցէք՝՝ ինձ, վաղվաղակի տագնապաւ հատուցից զհատուցումն ձեր ի գլուխս ձեր։