անդ եղիցի ճանապարհ մաքրեալ, եւ ճանապարհ սուրբ կոչեսցի, եւ մի՛ անցցէ ընդ նա պիղծ, եւ մի՛ եղիցի անդ ճանապարհ պղծոց. այլ ցրուեալքն գնասցեն ընդ նա եւ մի՛ մոլորեսցին։՝՝
թողցէ ամպարիշտն զճանապարհս իւր, եւ այր անօրէն զխորհուրդս իւր. եւ դարձցի առ Տէր եւ գտցէ զողորմութիւն՝՝. եւ առ Աստուած մեր՝ զի բազմապատիկ թողցէ զանօրէնութիւնս ձեր։
Եւ եղեւ ի մեկնելն նոցա ի նմանէ, ասէ Պետրոս ցՅիսուս. Վարդապետ, բարւոք է մեզ աստ լինել, եւ արասցուք երիս տաղաւարս, մի քեզ եւ մի Մովսիսի եւ մի Եղիայի։ Եւ ոչ գիտէր զինչ խօսէր։
Եւ արկ զնա յանդունդս դժոխոց, եւ փակեաց եւ կնքեաց զնա, զի այլ մի՛ եւս մոլորեցուսցէ զազգս, մինչեւ կատարեսցի հազար ամն. եւ յետ այնորիկ պարտ է լուծանել նմա սակաւ մի ժամանակ։