1 Մի՛ դատիք, զի մի՛ դատիցիք.
Լուարուք զպատգամս Տեառն որ դողայք ի բանից նորա. խօսեցարուք, եղբարք մեր, ընդ ատելիս ձեր եւ ընդ գարշեցուցիչս. զի անուն Տեառն փառաւորեսցի՝՝, եւ երեւեսցի յուրախութեանն ձերում. եւ նոքա ամաչեսցեն։
զի որով դատաստանաւ դատիք՝ դատելոց էք. եւ որով չափով չափէք՝ չափեսցի ձեզ։
Կեղծաւոր, հան նախ զգերանդ յականէ քումմէ, եւ ապա հայեսցիս հանել զշիղն յականէ եղբօր քո։
Մի՛ դատիք եւ ոչ դատիցիք. մի՛ պատժէք եւ ոչ պատժիցիք, արձակեցէք եւ արձակիցիք։
Զի՞ տեսանես զշիղ յական եղբօր քո, եւ ի քում ական զգերանդ ոչ նշմարես։
Իսկ իբրեւ ստիպեցին հարցանելով ցնա, հայեցեալ ի վեր՝ ասէ ցնոսա. Անմեղն ի ձէնջ նախ նա ընկեսցէ քար ի վերայ դորա։
Մի՛ բազում վարդապետս լինել, եղբարք իմ, գիտասջիք զի մեծ դատաստան ընդունելոց եմք.